Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մի քանի օրից ձմեռ է, իսկ Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում

Մի քանի օրից ձմեռ է, իսկ Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում
26.11.2024 | 09:44

Կիրանց գյուղից հայտնում են, որ մառախլապատ, ցուրտ եղանակ է, իսկ նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված, սահման հանդիսացող պատից մոտ 30 մետր հեռավորության վրա գտնվող շենքը պետք է ջեռուցվեր էլեկտրական մարտկոցներով, սակայն դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, քանի որ նախկինում դպրոցը էլեկտրական հոսանք է ստացել Կիրանց գյուղից։ Կիրանցի դպրոցում տեղադրված է արևային կայան, որը պետք է թեթևացներ դպրոցի ջեռուցման համար օգտագործվելիք էլեկտրականության ծախսը, սակայն արևային կայանը չի գործարկվում էլեկտրական էռաֆազ հոսանքի գծի բացակայության պատճառով։ Կիրանցի բնակիչները հայտնեցին, որ այսօր էներգետիկները Կիրանցի դպրոց եռաֆազ հոսանք են անցկացնում։ Դպրոցի շենքը շահագործման հանձնելուց անցել է երկուսուկես ամիս, ինչու՞ այդ ընթացքում Կիրանցի դպրոց հոսանքի գիծ չեն անցկացրել, չէ՞ որ մի շաբաթից ձմեռ է, ջեռուցման սեզոնը սկսված է։

Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար բազմաթիվ անգամ զանգահարեցի Կիրանցի հիմնական դպրոցի երկարամյա տնօրեն Վոլոդյա Բաբինյանին։ Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին արևելյան ձևով՝ երկու ձեռքով բարևող Վոլոդյա Բաբինյանը, ով, համագյուղացիների վկայությամբ, հանձնված հողերի դիմաց դրամական «կլորիկ» փոխհատուցում է ստացել, հավանաբար վրդովված լինելով Կիրանցի դպրոցի մասին իմ նախորդ, օբյեկտիվ հրապարակումներից, այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերիս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ